Սյունիքի մարզում իրանական բեռնատար է վթարի ենթարկվել

Իրանի քաղաքացին հունվարի 8-ին, ժամը 11:16-ին  դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով