Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց առայժմ չի նախատեսվում |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի օրը դեռ հայտնի չէ: Այս մասին տեղեկացանք խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանից:
Մոտավոր ժամկետ նույնպես դեռ որոշված չէ: Բայց հայտնի է, որ գումարվելիք նիստի օրակարգում կլինի ԵՊՀ կառուցվածքային փոփոխությունների հարցը:

Ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարց, գոնե, առայժմ չի նախատեսվում: Նման օրակարգ, հիշեցնենք, ձեւավորվել էր անցյալ նիստի ժամանակ, բայց հոգաբարձուների խորհուրդը մեծամասնության քվեարկությամբ դա չհաստատեց:

Ինչ վերաբերում է բուհում ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններին, այդ մտադրության մասին հայտարարել է ռեկտոր Արամ Սիմոնյանը: Մեր հարցմանն ի պատասխան նա փոխանցեց, որ կան նախատեսվող փոփոխությունների որոշակի նախագծեր, բայց դրանք նախ պետք է քննարկի ու հաստատի ԵՊՀ գիտական խորհուրդը եւ դրանից հետո ներկայացնի հոգաբարձուների խորհրդին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով