Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել

Ղազախստանում զանգվածային ցույցերի և բողոքի ակցիաների ֆոնին արտակարգ դրություն է մտցվել երկրի ամբողջ տարածքում։ Այս մասին հայտնում է Sputnık Khazakhstan-ը։ 

Արտակարգ դրությունը ենթադրում է հանրահավաքների և այլ զանգվածային հավաքների արգելում, սահմանվել է պարետային ժամ՝ երեկոյան 11-ից մինչև առավոտյան 7-ը։ Գործում են բնակավայրերից մուտքի և ելքի սահմանափակումներ։

Մինչ այդ նախագահական հրամանագրով արտակարգ դրություն էր սահմանվել միայն չորս շրջաններում, այդ թվում՝ խոշորագույն քաղաքներում՝ Ալմաթիում և Նուր-Սուլթանում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով