Ղազախստանում ցուցարարները ապամոնտաժել են Նազարբաևի հուշարձանը

Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն Թալդիկորգան քաղաքում ապամոնտաժել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը։ Այս մասին հայտնում է ria.ru։

 
 

Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարելուց հետո Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարվել է նախագահական լիազորություններից։ 

Պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Անվտանգության խորհրդի նախագահ։ Երկրում բռնկված զանգվածային ցույցերի ֆոնին նա այսօր հրաժարական տվեց այդ պաշտոնից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով