Մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել  այն հարցին, թե արդյոք Ղազախստանը օգնություն է խնդրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

«Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները»,- ասել է Պեսկովը գործակալության հետ զրույցում։

Ղազախստանում շարունակվում են զանգվածային ցույցերըը՝ պայմանավորված հեղուկ գազի թանկացմամբ։ Հանրապետության իշխանություններն արդեն հայտարարել են վառելիքի ինքնարժեքի իջեցման մասին, սակայն բողոքի ակցիաները չեն դադարում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով