Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ժանաօզեն քաղաքում շարունակվում են բողոքի ակցիաները՝ կապված գազի գնի հետ: Հունվարի 1-ից երկրում գազի գինը բարձրացել է, իսկ քաղաքացիները բողոքում են՝ պահանջելով իջեցնել այն: Կապույտ վառելիքի թանկացման դեմ ակցիաներ են անցկացվել նաև Մանգիստաու շրջանի մի քանի գյուղերում: Ակտաու քաղաքում ևս քաղաքացիները նույն պահանջով դուրս են եկել փողոց: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարական է տվել շտապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը:

«Կառավարությանը տվել եմ հանձնարարական հրատապ դիտարկել Ժանաօզենում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով տնտեսական նպատակահարմարությունը իրավական դաշտում։ Ցուցարարները չպետք է խախտեն հասարակական կարգը»,-«Թվիթեր»-ում նշել է Ղազախստանի նախագահը: Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիներն ունեն իրավունք հրապարակային ներկայացնելու իրենց պահանջը տեղական և կենտրոնական իշխանություններին, բայց դա պետք է անել օրենքի շրջանակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով