Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ

Հայաստանում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումներով՝ հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան  ճանապարհներին սպասվում է  մերկասառույց:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով