Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը մանրամասնել է նրա լիազորությունների շրջանակը |armenpress.am|

armenpress.am: ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին, ընդլայնվել է ներկայացուցչի լիազորությունների շրջանակը և փոփոխվել ներկայացուցչի պաշտոնի անվանումը:

Այսուհետ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն օրենքի ուժով ապահովելու է պետության շահերի ներկայացումը  

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանում,

– Արդարադատության միջազգային դատարանում,

– միջազգային արբիտրաժներում,

– օտարերկրյա դատարաններում,

– հաշտարարության գործընթացներում:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն է Եղիշե Կիրակոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով