Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը և կոչ է արել արագ ազատ արձակել պահվող բոլոր գերեվարված անձանց |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել  արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:

Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:

«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը»,- ասվում է առաջին գրառման մեջ:

Դրան հաջորդել է երկրորդը. «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով