tert.am: Ռուսաստանը ողջունում և աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները։ Այդ մասին Anadolu գործակալության թղթակցին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Դիվանագետի խոսքով, երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնումից «ամբողջ աշխարհը կշահի»։
«Մենք լավ գործընկերներ ենք ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ»,- ասել է Պոլյանսկին՝ նշելով, որ Ռուսաստանը նպաստել է տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի հաստատմանը։