Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կողմ են հանդես գալիս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Ղարիբաշվիլի |tert.am|

tert.am: Մենք շատ լավ հնարավորություն ունենք օգտվելու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից: Պատճառը, որով այս մասին խոսում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումն է. նրանք երկուսն էլ հանդես են գալիս հանուն խաղաղության տարածաշրջանում:

Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այս տարի Վրաստանը կարևոր նախադեպ է ստեղծել տարածաշրջանում, և ես շատ ուրախ եմ, որ դա տեղի է ունեցել իմ միջնորդությամբ: Մենք ստեղծել ենք առաջին նախադեպը մեզ համար բարեկամ և հարևան երկու երկրի միջև»,- Minval.az-ի փոխանցմամբ՝ ասել է Ղարիբաշվիլին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով