Եվրոպայի անվտանգության շուրջ քննարկումները պետք է հիմնվեն ԵԱՀԿ-ի ամրապնդման վրա. Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի անվտանգության ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների ամրապնդման վրա, այլ ոչ թե տանեն դրանց խախտման: Դեկտեմբերի 23-ին այդ մասին Twitter-ում գրել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Եվոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ (Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար) Անն Լինդեի հետ քննարկեցի անվտանգության ոլորտի իրադրությունն Արեւելյան Եվրոպայում: Եվրոպայի անվտանգության շուրջ ցանկացած իրական քննարկումներ պետք Է հիմնվեն ԵԱՀԿ-ի շրջանակներում պարտավորությունների՝ Եվրոպայի անվտանգության իրական հիմքերի ամրապնդման վրա, այլ ոչ տանեն դրանց խախտման»,- գրել Է Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով