Կառավարությունը հաստատեց ԵՊԲՀ-ի և ԵՊՀ-ի ռեկտորների ընտրության արդյունքները |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Արմեն Մուրադյանն ընտրվեց ԵՊԲՀ ռեկտոր, իսկ դեկտեմբերի 17-ին Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր: 

Արմեն Մուրադյանը կառավարության նիստին շնորհակալություն հայտնեց կառավարությանը ԵՊԲՀ-ին աջակցություն ցույց տալու համար հավելելով, որ իրենք անցկացնում ենք մի շարք հավակնոտ ծրագրեր: 

Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատեց՝ ԵՊՀ-ում բարեփոխումների շարք են սկսել, ընդգծելով՝ ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի ու մեծ դեր ունի մեր երկրի զարգացման գործընթացում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով