Հայաստանի տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Այս մասին հաղորդում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն: