ՌԴ, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված քայլերը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներն Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված հստակ քայլերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:

«Բանակցություններ ենք վարել թուրքական պատվրակության հետ: Մինչ այդ, բանակցել էինք իրանական պատվիրակության հետ: Կառուցողական զրույց ենք ունեցել բոլոր հարցերով»,- ասել է վերջինս:

Նրա խոսքով՝ քննարկվել է իրավիճակի կայունացման հարցը, որպեսզի հրադադարի պահպանման նորմալ ռեժիմ պահպանվի: «Դա առնչվում է և՛ Իդլիբին, և՛ հարավին, այդ թվում՝ հյուսիում գտնվող թուրք-սիրիական սահմանին, որտեղ վերջերս նկատվում է մարտական բախումների ակտիվացում»,- հավելել է Լավրենտևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով