Հայ, հույն և կիպրացի դիպուկահարները ավարտել են զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը: Այդ մասին գրում է Կիպրոսի պաշտպանության նախարարության կայքը։

Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը ESEA առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում:

«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի  միջև Եռակողմ համագործակցության ծրագրի իրականացման հետ համատեղ, զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի գերազանց համագործակցությունը»,- նշում է կայքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով