Ի՞նչ հիմնավորմամբ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից |aysor.am|

aysor.am: Մենք բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր խնդրել ենք պարոն Օրբելյանին, որ հրաժարվի կա՛մ գեղարվեստական ղեկավարի, կա՛մ տնօրենի պաշտոնից, բայց նա հրաժարվել է մեր հանձնարարականը կատարել, նախարարն էլ, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ կա օրենքի խախտում, նույն օրենքի հիման վրա դադարեցրեց պարոն Օրբելյանի լիազորությունները որպես տնօրեն,

Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ հիմնավորմամբ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել աշխատանքից՝ մանրամասնեց Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը:

Կոնստանտին Օրբելյանը Օպերայի թատրոնում միաժամանակ երկու պաշտոն էր զբաղեցնում՝ տնօրենի և գեղարվեստական ղեկավարի: ՊՈԱԿ-ների մասին օրենքն արգելում է, որ տնօրենը միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնի կամ կատարի այլ վճարովի աշխատանք: Իրավաբանի խոսքով՝ տնօրենը կարող է համատեղ միայն ստեղծագործական, գիտական կամ մանկավարժական աշխատանք իրականացնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով