Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել առաջիկայում. Չավուշօղլու |tert.am|

tert.am: Հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել առաջիկայում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անկարայում Մալայզիայի ԱԳ նախարար Սայֆուդին Աբդուլայի հետ համատեղ ասուլիսում:

«Հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի համար մենք հատուկ ներկայացուցիչների ենք նշանակել: Մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չմասնավորեցնելով կայանալիք հանդիպման մանրամասները:

Նրա խոսքով՝ դիտարկվում է նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով