Ախուրյան համայնքի ղեկավար է ընտրվել Արծրուն Իգիթյանը

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը ստացել է մեկ ձայն պակաս:

Արծրուն Իգիթյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել ավագանու անդամներին:

«Խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար»,- ընդգծել է Իգիթյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով