Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Գրիգորյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Գրիգորյանը այս պաշտոնին նշանակվել էր 2021-ի ապրիլի 6-ին։