Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ ավագանու որոշման նախագծի օրակարգով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք , որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Երեկ խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչից հետո Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշել էր անվստահություն հայտնելու պատճառների մասին։