Էդուարդ Բաբայանն ընտրվեց Աբովյանի համայնքապետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքում այսօր կայացավ նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Աբովյանի համայնքապետ ընտրվեց ԲՀԿ թեկնածու Էդուարդ Բաբայանը:

Այսօր ավագանու անդրանիկ նիստի ժամանակ առաջադրավեց համայնքապետի 2 թեկնածու՝ Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու է և Պավել Ցուգունյանը, որը ՔՊ-ի թեկնածուն է:

Նշենք, որ ԲՀԿ-ին ընդամենը մեկ մանդատ էր պակասում համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար. կուսակցությունը պետք է ստանար 14 մանդատ:

Այդ մեկ ձայնն այսօր ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ-ին ապահովեց ՀՅԴ-ը, որի ավագանու անդամ Արման Մեղրյանը կողմ քվեարկեց Բաբայանի թեկնածությանը:  «Հանրապետություն» կուսակցության 2 ավագանու անդամներ կողմ քվեարկեցին նրա առաջադրմանը: Կուսակցության մեկ ավագանու անդամ էլ իր քվեն թեկնածուներից և ոչ մեկին չտվեց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով