tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, կողմերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը: