Արմեն Սարգսյանն ու Չինաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով