factor.am: Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների նոր ընտրություններ չեն անցկացվի, իշխանություն կձևավորվի առանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։
ՏԻՄ ընտրություններում վեց մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել՝ հրաժարվելով մանդատներից։ Քիչ առաջ ավարտվել է թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նիստը․ արդյունքում 9 մանդատ է բաշխվել, 6-ը՝ «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքին, 3-ը՝ ՀՀԿ-ին։
«ՔՊ-ականների գրանցումը համարվեց ուժը կորցրած՝ իրենց դիմումների համաձայն։ Ամասիայում նոր ընտրություններ միանշանակ չեն լինելու»,-տեղեկացրեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արթուր Խաչատրյանը։