Թուրքիայից ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ |armenpress.am|

armenpress.am: Նախնական տվյալներով Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը կրճատվել է մոտ 10 անգամ:

Կառավարության նիստից հետո այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշեց՝ ՊԵԿ-ի մաքսային ծառայությունը հետևում է, որ թուրքական ապրանքները չներմուծվեն այլ երկրների պիտակներով: Ըստ նրա` այնուամենայնիվ, վերահսկողությունը բարդանում է նրանով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներից ապրանքները ենթակա չեն մաքսային զննման, և դա սողանցք է թողնում արգելքի տակ գտնվող արտադրանքը տեղափոխելու համար:

«Դրա հետ մեկտեղ, էմբարգոյի որոշակի ազդեցություն կա, եթե նախկինում Թուրքիայից ներկրումը տարեկան 260-270 միլիոն դոլարի էր, ապա 2021 թվականի արդյունքներով, նախնական գնահատմամբ, այն կրճատվել է մոտ 10 անգամ»,– ասաց էկոնոմիկայի նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով