Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:
Այս մասին հայտնել է Վեդիի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Գարիկ Սարգսյանը:
Նա «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում Վեդիում կկայանան նոր ընտրություններ: