Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:

«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի բարգավաճման ու հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության ու շահերի պահպանմանը»,- ասաց Մխիթար Զաքարյանը՝ կոչ անելով ազատ արձակել ձերբակալված մյուս գործընկերներին ևս: 

Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը, պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ: Դեկտեմբերի 10-ին պատգամավոր Մխիթար Զաքարյանն ազատ էր արձակվել: Մխիթար Զաքարյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու համար: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով