factor.am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու եղանակով պաշտոնանկ անելու գործընթաց է սկսվել։ Տեղեկությունը հաստատել է նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։
«Ես տեղյակ եմ, որ նման բան է նախաձեռնվել, բայց անձամբ այդ գործընթացին չեմ մասնակցում։ Ես ասել եմ, որ դեմ եմ նման գործելաոճին ու չեմ ստորագրել՝ Մարությանին անվստահություն հայտնելու համար։ Ես կարծում եմ, որ Մարությանն իր պարտականությունները կատարել է և հանրությունը գոհ է իր աշխատանքից»,- շեշտեց Երիցյանը։
Նշենք, որ նախնական տվյալներով՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 60 անդամներից 48-ն են ստորագրահավաքին մասնակցել։ Հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանին։ Նա փոխանցեց, որ տեղեկություն չունի վերոնշյալ գործընթացի վերաբերյալ։