Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին որոշում է ստորագրել՝ ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի ազատման մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արեն Եղիազարյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ, նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նոր տեղակալ: Որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Անրի Վարդանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: