Կապան-Ճակատեն-Կապան երթուղին սպասարկող մեքենաների թիվը կավելանա ևս մեկով․ համայնքապետարան

Գլխավոր լուսանկարը՝ Sputnik Armenia/Արամ Ներսեսյանի

Կապանի համայնքապետարանը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ից Կապան–Ճակատեն–Կապան երթուղին սպասարկող «Ուազ» մակնիշի ուղևորատար մեքենայի թիվը կավելանա ևս մեկով։

Նշվում է նաև, որ կգործի միջգյուղային առանձին տրանսպորտային միջոց՝ Ծավ-Ներքին Հանդ-Ճակատեն–Ճակատեն-Ներքին Հանդ-Ծավ երթուղով։

«Միջգյուղային երթուղին կգործի Կապան–Ճակատեն–Կապան երթուղու ժամային գրաֆիկով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով