Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկված թեմաներից գլխավորն Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակն էր:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահն օրինակներ է բերել «Մինսկի համաձայնագրերը խափանելու Կիևի ապակառուցողական քայլերից» և հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները «նպատակաուղղված սրում են իրավիճակը շփման գծում»: Պուտինն ընդգծել է, որ դա տեղի է ունենում ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի մերձեցման ֆոնին:

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Ջոնսոնը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ավելացման առնչությամբ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով