Չեխիան դեկտեմբերի 17-ին նոր կառավարություն կունենա |armenpress.am|

armenpress.am:  Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախագահ Զեմանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Միասին» շարժման առաջնորդ Պետր Ֆիալան, որը նոյեմբերի վերջին վարչապետ է նշանակվել։

«Նախագահ Զեմանը հաստատել է, որ նոր կառավարություն կձևավորի դեկտեմբերի 17-ին՝ հաշվի առնելով հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կառավարությունը կձևավորվի այն կազմով, որը ես ավելի վաղ ներկայացրել եմ նրան»-ասել է Ֆիալան:

Ավելի վաղ նախագահ Զեմանը կասկածներ էր հայտնել ԱԳ նախարարի պաշտոնում Յան Լիպավսկու թեկնածության վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով