tert.am: Ավստրալիայում անտառային հրդեհներ են մոլեգնում են Մարգարետ գետի հայտնի զբոսաշրջային գոտում, իշխանությունները կոչ են արել բնակիչներին լքել շրջանը, հաղորդում է The Guardian-ը:
Հրդեհն ընդգրկել է Լեուվին Նատուրալիստե ազգային պարկի 3200 հեկտար տարածք։ Տեղական իշխանությունները տարհանման կենտրոններ են բացել։ Հաղորդվում է, որ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։