Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Չարչյանը կալանավորվել էր օգոստոսի 23-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):