«Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա». Իրանի նախագահը՝ Էրդողանին |tert.am|

tert.am: Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ահաբեկչության դեմ պայքարը:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է սերտ համագործակցեն ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը այլ երկրների ինքնիշխանության հարգումն է:

«Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա», – նշել է Իրանի նախագահը:

Ավելին՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով