ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առթիվ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ԱԳՆ գլխավոր քարտուղար Բորիս Սահակյանը և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, ասորի և եզդի ժողովուրդների ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակին: 

Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:

2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով