Առաջարկվում է Քննչական կոմիտեին մարտական զենք հատկացնել |hetq.am|

hetq.am: Առաջարկվում է Քննչական կոմիտեն ընդգրկել Հայաստանի պետական ռազմականացված կառույցների ցանկում, որը իրավական հիմք կստեղծի կոմիտեի հաշվեկշռում մարտական զենք ունենալու համար։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը քննչական կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Հայաստանում պետական ռազմականացված կառույցներ են համարվում պաշտպանության նախարարությունը, Ոստիկանության և Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինները, քաղաքացիական պաշտպանության զինված ստորաբաժանումները, քրեակատարողական ծառայությունը, պետական սուրհանդակային ծառայությունն և Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները։ 

«Զենքի մասին» օրենքի համաձայն՝ մարտական զենք է համարվում այն զենքը, որը օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կառույցների սպառազինության մեջ և նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար:

Այժմ նախատեսվում է քննչական կոմիտեն նույնպես ներառել պետական ռազմականացված կաույցների մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով