Պուտինը և Բայդենը սկսել են բանակցությունները տեսակապի միջոցով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ռազմավարական կայունության և երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ զրույցը կտևի «այնքան, որքան պետք է»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով