Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի 14/48 ընտրատեղամասի մոտակայքում կուտակումներ են։
Ընտրատեղամաս տանող հիմնական ճանապարհի վրա մոտ 30 մարդ կա, որոնց թվում է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։
Լուսանկարում՝ Վոլոդյա Գրիգորյանը (աջից երրորդը)
Նշենք, որ դեպի ընտրատեղամաս տանող ճանապարհին միայն «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի նախընտրական պաստառներն են փակցված։