armtimes.com: Թուրքիայի անվտանգության ուժերը շաբաթ օրը պայթուցիկ սարք են ոչնչացրել Սիիրթ քաղաքում, որտեղ ընթանում էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրահավաքը։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը։
Հանրահավաքի անվտանգության ապահովմանը մասնակցած ոստիկանի մեքենայի տակ հեռակառավարվող ռումբ է հայտնաբերվել։ Ինչպես պարզաբանել է թերթը, սարքը հայտնաբերվել է «վերջին պահին» և ոչնչացվել Էրդողանի ելույթի մեկնարկից քիչ առաջ։
Սիիրթը գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Թուրքիայի նախագահն այս քաղաք է ժամանել շաբաթ օրը՝ ելույթ ունենալու իր կողմնակիցների ու աջակիցների համար կազմակերպված հանրահավաքին: