ԵՄ մի շարք երկրներ քննարկում են Աֆղանստանում ընդհանուր դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հնարավորությունը․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք մի քանի եվրոպական երկրների հետ մտածում ենք ընդհանուր տեղ կազմակերպել, որտեղ կարող էին ներկա լինել եվրոպացի դիվանագետները», – Էմանյուել Մակրոնի խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը։

«Այդ քայլը տարբերվում է քաղաքական ճանաչումից կամ «Թալիբանի» հետ քաղաքական երկխոսությունից։ Մենք կփորձենք ներկայացուցչություն բացել հնարավորինս շուտ», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ նախ պետք է կարգավորվեն դեսպանատան անվտանգության հարցերը։

Օգոստոսին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները նոյեմբերին երկօրյա բանակցություններ են անցկացրել Եվրամիության դիվանագիտական պատվիրակության հետ և կոչ արել եվրոպացի դիվանագետներին տարանջատել քաղաքական նկատառումները մարդասիրականից։

Արևմտյան երկրները «Թալիբանը» չեն ճանաչում որպես Աֆղանստանի օրինական ղեկավարություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թալիբները երկար ճանապարհ ունեն անցնելու, եթե ցանկանում են միջազգային ճանաչման հասնել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով