Դեկտեմբերի 4-ին, տեղական ժամանակով ժամը 11:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Վրաստան-Հայաստան սահմանային գոտու` Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Բավրա գյուղում, Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ։