armtimes.com: Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։
Այդ մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը, այդ թվում՝ Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացումը։