Վահան Քերոբյանը մասնակցել է ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական 2-րդ համագումարի շրջանակում մասնակցելու  ԵԱՏՄ+ ապրանքային բաշխման միասնական ցանցի ստեղծման հարցերով լիագումար նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Հիմնական խնդիրը, որը մենք բացահայտեցինք ԵԱՏՄ-ի շրջանակներում, հավանաբար, անկայունությունն է և լոգիստիկայի բարձր արժեքը։ Այս տեսանկյունից, միասնական բաշխիչ ցանցը կարող է առանցքային և բեկումնային դեր ունենալ, որպեսզի մենք կարողանանք շտկել այս իրավիճակը»,- ասել է  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարը նշել է, որ ցանցի ստեղծումն ունի մեծ պոտենցիալ դառնալու տարածաշրջանում պարենային անվտանգության երաշխիք, կատարելու արտահանման ակտիվացման կատալիզատորի դեր եւ որ ամենակարեւորն է՝ նպաստելու է արտադրական կորուստների նվազեցմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով