Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել:

«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,– ասաց Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով