«Սահմանային թյուրիմացության» պատճառով Իրանի և Աֆղանստանի միջև բախումներն ավարտվել են։ Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը։
Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Իրանի սահմանապահ ուժերը և Աֆղանստանի թալիբները դադարեցրել են աֆղանական Նիմրոզ նահանգի մերձակայքում «սահմանային թյուրիմացության» պատճառով սկսված բախումները:
«Բախումներն ավարտվել են, և Իրանը թալիբների հետ քննարկում է սահմանի շուրջ վեճը», – հայտնում է «Tasnim»-ը ՝ հավելելով, որ լուրերը, թե թալիբները իրանական սահմանապահ ճամբար են գրավել, կեղծ են:
Լուսանկարում՝ Իրանա-Աֆղանական սահմանը (Al Jazeera)