Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրերում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն:
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95%-ն է, ֆինանսավորման 5%-ը կներդրվի համայնքի բյուջեից (2միլիոն 698 հազար դրամ):
Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն `
- Ծաղկահովիտի մշակույթի տուն
- Վարդաբլուրի մանկապարտեզ
- Հնաբերդի մանկապարտեզ
- Ծաղկահովիտի ավտոկայանատեղի
- Բերքառատի մշակույթի տուն
- Ծաղկահովիտի պոմպակայան
- Ծաղկահովիտի համայնքապետարան
- Նորաշենի վարչական շենք
- Նորաշենի մանկապարտեզ
- Գեղադիրի վարչական շենք
- Հնաբերդի վարչական շենք
- Գեղաձորի վարչական շենք
- Գեղարոտի վարչական շենք
- Ծիլքարի վարչական շենք
- Լեռնապարի վարչական շենք
Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։