Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ռիգայում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Այս մասին Չավուշօղլուն տեղեկացնում է թվիթերյան գրառմամբ։

Հանդիպումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում։ Չավուշօղլուն հայտնել է, որ ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել են զարգացումները Եթովպիայում, Ուկրաինայում, Սիրիայում, Կովկասում, ինչպես նաև թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունները։

Հանդիպումից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով