Ավերիչ փոթորիկ Ստամբուլում․ փլուզվել է հսկայական կառույց, 4 զոհ, 19 վիրավոր կա |factor.am|

factor.am: Ստամբուլում ուժեղ փոթորիկ է մոլեգնում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Վերջին տեղեկություններով՝ տարերքի հետևանքով 4 մարդ է զոհվել, 19 վիրավոր կա։

Մասնավորապես, ուժեղ քամին ավերել է Էսենյուրթ Բաղլարջեշմե թաղամասում 8 հարկանի շենքի տանիքը, որի հետանքով մայր ու երեխա են տուժել։ Ստացված վնասվածքներից նրանք հիվանադանոցի ճանապարհին մահացել են։

Քաղաքի տարբեր հատվածներում ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել․ այն քշել է տանիքներ, շրջել մեքենաներ, շինություններ ավերել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով